Գոռ Երիցյանը հաջորդ մենամարտը կանցկացնի գոտու համար ֆիլիպինցի Ալվին Լագումբայի հետ
15:59, 8 Դեկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Երիցյանը պրոֆեսիոնալ ռինգում հաջորդ մենամարտը կանցկանցի գոտու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 18-ին, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը Ռուսաստանի Կազան քաղաքում կմենամարտի WBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոնի գոտու համար: Հայ բռնցքամարտիկը կարիերայի առաջին գոտին նվաճելու համար կմենամարտի ֆիլիպինցի Ալվին Լագումբայի հետ:
Հիշեցնենք, որ Գոռ Երիցյանըն անցկացրած 8 մենամարտերից հետո ունի 8 հաղթանակ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում