Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գիտնականներն ստեղծել են ինքնուսուցվող արհեստական ինտելեկտ, որն ունակ է խաղալու բոլոր խաղերը

Գիտնականներն ստեղծել են ինքնուսուցվող արհեստական ինտելեկտ, որն ունակ է խաղալու բոլոր խաղերը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: AlphaGo Zero արհեստական բանականության հեղաշրջիչ ինքնուսուցվող համակարգը մշակողները հայտարարել են այդ մեքենայի նոր տարբերակի ստեղծման մասին, որն ունակ Է ինքնուրույն սովորել խաղալ սեղանի ցանկացած խաղ եւ հաղթել մարդուն: Դրա նկարագրությունը ներկայացված Է Science հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մարդիկ սովորել են շախմատ, գո, սյոգի եւ շատ այլ խաղեր խաղալ հարյուրավոր եւ հազարավոր տարիներ: AlphaZero-ն այդ բոլոր խաղերում ինքնուրույն կերպով վարպետության գագաթներին Է հասել առանց մեր կողմից որեԷ օգնության:

Իմ երազանքն Է՝ ստեղծել նույնպիսի համակարգ, որը կարողանա ոչ թե պազապես խաղալ, այլ լուծել առօրյա խնդիրներ, օրինակ՝ ստեղծել նոր դեղեր»,- հայտարարել Է DeepMind ընկերության գլխավոր մշակող Դեւիդ Սիլվերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am