Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մարտ

Լևոն Շիրինյանի պնդմամբ՝ իրենց կուսակցությունը սրընթաց գնում է դեպի խորհրդարան


ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը պատրաստվում է հոգևորը, մշակույթն ու քաղաքակրթությունը սինթեզած տեղավորվել Ազգային Ժողովում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը նշեց, որ իր կարծիքով իրենք սրընթաց գնում են դեպի խորհրդարան: «Քվեարկության օրն՝ առաջին հերթին քրիստոնեական արժեհամակարգով ապրող հայորդիները մեզ են ձայն տալու: Կարծում եմ, որ մեր օգտին քվեարկողը լինելու է արդյունաբերող դասակարգը, ովքեր կզարգացնեն երկրի արդյունաբերական ոլորտը: Մեզ հետ, հավանաբար, կլինի նաև մտավորականության այն շերտը, ովքեր Խորհրդային տարիներին տառապել են, բայց միևնույն ժամանակ ստեղծագործել»,- ասաց Շիրինյանը և հավելեց, որ իրենց ընտրողների ցանկում կարող է լինել նաև ինժեներական սեկտորը:

Պատգամավորի թեկնածուն հստակ ընդգծեց, որ այս պահին մնացած 10 քաղաքական ուժի մեջ չի տեսնում այնպիսի գաղափարախոսություն, որը համապատասխանում է իրենց կարծիքին, այդ իսկ պատճառով նրանք չեն պատրաստվում կոալիցիա ստեղծել որևէ կուսակցության կամ դաշինքի հետ:

Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ