Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունը երկարաձգեց ՀՀ-ի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրի ժամկետը

Կառավարությունը երկարաձգեց ՀՀ-ի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական 
բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրի ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը երկարաձգեց ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2012 թ. նոյեմբերի 23-ին ստորագրված՝ Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագրի վարկային համաձայնագրի ժամկետը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպիսի որոշում կայացվեց ՀՀ կառավարության դեկտեմբերի 6-ի նիստում:

«Համաձայնագրի համաձայն նախատեսվում է Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքում, Դեբեդ գետի վրա կառուցել նոր կամուրջ: Վրաստանն իր պատրաստակամությունն էր հայտնել ֆինանսավորել կամուրջի Վրաստանի տարածքում գտնվող հատվածի շինարարությունը, որի արդյունքում 2016 թ. Վրաստանն ու բանկը կնքել են վարկային համաձայնագիր: Արդյունքում Հայաստանին տրամադրված վարկային միջոցները 4.2 մլն եվրո գումարի չափով չեղարկվել են՝ ապահովելով կողմերի հավասար չափով ֆինանսավորումը: Հաշվի առնելով, որ վարկային համաձայնագրի ժամկետն արդեն իսկ լրացել է, անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել մինչև 2022 թվականի մայիսի 23-ը»,- ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am