Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՔԿ-ն քրեական գործ է հարուցել գողության փորձ կատարելու դեպքի առթիվ

ՔԿ-ն  քրեական գործ  է հարուցել գողության փորձ կատարելու դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձ կատարելու դեպքի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ:

2018 թվականի դեկտեմբերի 4-ին Երևան քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել Վահյան փողոցում գտնվող իր բնակարանից կատարված գողության մասին։

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ բնակարան ապօրինի մուտք գործած անձն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի հասցրել և բնակարանից գողացված իրերը թողնելով տան մերձակայքում՝ դիմել է փախուստի:

Օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված գործողությունների արդյունքում պարզվել է բնակարանից առերևույթ գողության փորձ կատարած անձի ինքնությունը, ով նախկինում դատված, 1960 թվականն ծնված, Երևան քաղաքի բնակիչ է: Վերջինս գողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է՝ նրա կողմից այլ հանցագործությունների կատարումը և վարույթ իրականացնող մարմնից թաքնվելը կանխելու հիմքով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am