Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայի դատախազությունը պահանջել է ձերբակալել Սաուդյան Արաբիայի մի շարք պաշտոնյաների

Թուրքիայի դատախազությունը պահանջել է ձերբակալել Սաուդյան Արաբիայի մի շարք 
պաշտոնյաների

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի գլխավոր դատախազությունը սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջիի գործով պահանջել է ձերբակալել Սաուդյան Արաբիայի գահաժառանգի խորհրդականին և երկրի հետախուզության պետի նախկին տեղակալին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Թուրքական ԶԼՄ-ներում տարածված տեղեկության համաձայն՝ Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդի խորհրդական Սաուդ ալ Քահթանին գլխավորել է ընդդիմադիր լրագրողի սպանությունն իրականացրած 18 հոգանոց հանցավոր խումբը:

Սաուդյան Արաբիայի հետախուզության պետի նախկին տեղակալ գեներալ Ահմեդ ալ Ասիրին էլ  այն անձն է, ով իր երկրի  իշխանությունների կողմից մեղադրվում է լրագրողի սպանության համար:

Սաուդյան Արաբիայի իշխանությունների առաջ քաշած վարկածի համաձայն՝ Խաշոկջիի սպանությունը տեղի է ունեցել հենց Ալ Ասիրիի կողմից պաշտոնական դիրքի և լիազորությունների չարաշահման և իշխանությունների հրամանը սխալ կատարելու  հետևանքով:

Թուրքական ոստիկանության վարկածի համաձայն՝ սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջին սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենքում: Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը մահացել է հյուպատոսության շենքում եղած վեճի հետևանքով:

Լրագրողի սպանության գործով ձերբակալվել է 18 անձ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am