Ավտովթարից Ադրբեջանի բանակի զինծառայող է մահացել
11:10, 4 Դեկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 26-ին ավտովթարից մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող 1999թ. ծնված Ալի Սահիբ օղլու Աբբասովը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական Yeniavaz-ը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ զինծառայողը Ադրբեջանի Քյուրդամիրի շրջանում մեքենայով ընկել է ջրատարն ու խեղդվել:
Մի քանի օր նա կորած է համարվել, հետո հայտնաբերել են նրա դին:
Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը:
Ադրբեջանի ՊՆ-ն ինչպես մյուս դեպքերում՝ այս դեպքի վերաբերյալ նույնպես հայտարարություն չի տարածել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում