Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հաագայում հավատարմագրված դեսպանները քննարկեցին ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի արդյունքները

Հաագայում հավատարմագրված դեսպանները քննարկեցին ֆրանկոֆոնիայի երևանյան 
գագաթաժողովի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 3-ին Հաագայի Խաղաղության պալատում տեղի ունեցավ Նիդերլանդներում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի նիստը, որի ընթացքում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի արդյունքներն ու հարակից միջոցառումները։

Ինչպես «Արմենպրես»-ի տեղեկացրի ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, իր խոսքում ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանն արեց հնարավորինը գագաթաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար, և գոհունակությամբ կարելի է արձանագրել, որ Հայաստան ժամանած բոլոր հյուրերը բարձր տրամադրությամբ և կրկին այցելելու ցանկությամբ մեկնեցին Երևանից։

Դեսպան Բալայանը հանգամանալից անդրադարձ կատարեց երևանյան գագաթաժողովի արդյունքում ընդունված փաստաթղթերին, Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների վրա հիմնված և կազմակերպության առաջիկա տարիների գործունեությունն ուղղորդող ճանապարհային քարտեզին։

Անդրադառնալով գագաթաժողովի տնտեսական բաղադրիչին՝ դեսպան Բալայանը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի տնտեսական ռազմավարությանը համապատասխան Հայաստանում կազմակերպված Տնտեսական ֆորումը տարածաշրջանային և ենթատարածաշրջանային տնտեսական տարածքների հետ գործընկերություն հաստատելու և թվային տեխնոլոգիաների հարցերով ֆրանկոֆոն երկրների նախարարների ցանց ստեղծելու հնարավորություն ընձեռեց։

Հաագայում ՀՀ դեսպանը ներկայացրեց նաև ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները ու նախաձեռնությունները՝ տեղեկացնելով, որ ծրագրվում է մի շարք միջոցառումներ իրականացնել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ։

Ելույթից հետո Տիգրան Բալայանը պատասխանեց ներկա դեսպանների բազմաթիվ հարցերի։

Հաագայում ՖՄԿ անդամ երկրների դեսպանները քննարկեցին նաև Նիդերլանդներում տեղակայված միջազգային կառույցներում ֆրանսերեն լեզվի օգտագործման խրախուսման հետ կապված հարցերը, ինչպես նաև՝ մտքեր փոխանակեցին հաջորդ տարվա գարնանը նախատեսվող ֆրանկոֆոնիայի մեկամսյակի նախապատրաստական աշխատանքների շուրջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am