Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հիմնանորոգված նոր լաբորատորիայի շնորհիվ բարձրացվել է ՄԻԱՎ ախտորոշման ճշգրտությունը

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հիմնանորոգված նոր 
լաբորատորիայի շնորհիվ բարձրացվել է ՄԻԱՎ ախտորոշման ճշգրտությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հիմնանորոգված նոր լաբորատորիայի շնորհիվ բարձրացվել է ՄԻԱՎ ախտորոշման ճշգրտությունը, նվազագույնի հասցվել մարդկային գործոնը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:

Նրա խոսքով` նորաբաց լաբորատորիան երկրում միակ ՄԻԱՎ-ի հաստատման ռեֆերենսային լաբորատորիան է: «Այն տարածաշրջանում լավագույններից է: Լաբորատորիան վերանորոգվել է, հագեցվել նոր սարքավորումներով, արդիականացվել և   համապատասխանում է ժամանակակից բոլոր չափանիշներին: Այն ապահովում է ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտություն, ախտորոշում, նաև բուժում ստացող պացիենտների  լաբորատոր ցուցանիշների որոշում»,-նշեց կենտրոնի տնօրենը:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հավելեց, որ  Հայաստանն աշխարհի այն չորս երկրներից մեկն է, որտեղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավաստել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը:

«Վերջին տարիներին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացման արդյունքում կասեցվել է համաճարակի զարգացումը: Ներկայում ռիսկային վարքագիծ ունեցող խմբերից և ոչ մեկում ՄԻԱՎ-ի տարածվածությունը չի գերազանցում 5 տոկոսը, իսկ հղիների շրջանում այն զգալիորեն ցածր է 1 տոկոսից»,-ասաց Թորոսյանը:

Հանրապետությունում 2018 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ  գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3300 դեպք: ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am