Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փարիզի կենտրոնում ցույցերի հետևանքով մետրոյի կայարանները փակ կլինեն

Փարիզի կենտրոնում ցույցերի հետևանքով մետրոյի կայարանները փակ կլինեն

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի մետրոյի յոթ կենտրոնական կայանները «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների պատճառով փակվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ «դեղին բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաներ էին սկսվել նոյեմբերի 17-ից: Նախորդ շաբաթ ակցիաներին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ:

Ցույցերի ժամանակ կարգը հսկելու են շուրջ վեց հազար ոստիկան և ժանդարմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am