Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բուշ ավագն ունեցել է առաջնորդի բարձր որակներ ու ոգեշնչել է ամերիկացիների շատ սերունդներ. Թրամփ

Բուշ ավագն ունեցել է առաջնորդի բարձր որակներ ու ոգեշնչել է ամերիկացիների շատ 
սերունդներ. Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել երկրի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի մահվան առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թրամփը նշել է, որ Բուշ ավագը մեծ գործիչ է եղել, ով ունեցել է առաջնորդի բարձր որակներ ու ոգեշնչել է ամերիկացիների շատ սերունդներ:

«Մելանիան և ես միանում ենք մեր ողջ ժողովրդի վշտակցությանը՝ կապված նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի մահվան հետ: Մեր սրտերը կիսում են կորստի ցավը, մեր աղոթքներն ենք հղում Բուշի ընտանիքին»,- նշել է Թրամփը՝ հավելելով, որ Ջորջ Բուշ ավագի ղեկավարման տարիները հանգեցրել են ԱՄՆ բարգավաճման:

Միացյալ Նահանգներում նոյեմբերի 30-ին 94 տարեկանում մահացել է երկրի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը, ով երկրի նախագահի պաշտոնն էր զբաղեցնում 1989-1993 թվականներին: Կյանքի վերջին տարիներին Բուշ ավագը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ և ստիպված էր տեղաշարժվել անվասայլակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am