Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

«Սանիթեք»-ը արձագանքել է Արմեն Աշոտյանի գրառմանը

«Սանիթեք»-ը արձագանքել է Արմեն Աշոտյանի գրառմանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սանիթեք» ընկերությունն արձագանքել է ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի՝ Ֆեյսբուքում արված գրառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Սանիթեք» ընկերության տնօրինությունից, հայտարարության մեջ ասվում է.

«Ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան՝ «Վարչական ռեսուրսի օգտագործման ևս մեկ օրինակ» վերնագրով գրառմանը «Սանիթեք» ընկերությունը վստահեցնում է, որ դա ընկերության կամքից անկախ առաջացած միջադեպ է, որում ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում:  

«Սանիթեք» ընկերությունն ապաքաղաքական կառույց է և որևէ քաղաքական ուժի օգտին երբեք չի մասնակցել և չի մասնակցելու քաղաքական արշավների:

Ի հավելումն, «Սանիթեքը» հավաստիացնում է, որ պաստառը չի փակցվել ընկերության աշխատակիցի կողմից, այլ արվել է այլ անձանց կողմից, երբ մեքենան կայանված է եղել։

Այդ դեպքի հետ կապված հարուցվել է ծառայողական քննություն ընկերության տվյալ տարածքի աշխատակիցների նկատմամբ: Այնուհանդերձ համապատասխան հրահանգ է տրվել, որ նմանատիպ բոլոր իրավիճակներում շատ արագ հեռացվեն բոլոր պաստառները կամ թռուցիկները, որոնք վերաբերում են  նախընտրական քարոզարշավին:

Հայցում ենք բոլորի ներողամտությունը տեղի ունեցած միջադեպի առանչությամբ»: 

Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքում լուսանկար էր հրապարակել, որտեղ երեւում էր, որ  «Սանիթեք»-ի մեքենայի վրա փակցված է Իմ քայլը դաշինքի թեկնածուի նախընտրական պաստառը: Լուսանկարին կից Աշոտյանը գրել էր.« Վարչական ռեսուրսի օգտագործման ևս մեկ օրինակ:  Իշխանական թեկնածուի քարոզչական պաստառները ՍԱՆԻՏԵԿԻ մեքենաների վրա: Երևան: Ավան: Այսօր»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am