Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում դեկտեմբերին կանցկացվի վոլեյբոլի արևելաեվրոպական երկրների առաջնությունը

Երևանում դեկտեմբերին կանցկացվի վոլեյբոլի արևելաեվրոպական երկրների 
առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 8,2 մլն դրամ կհատկացնի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝  դեկտեմբերի 13-16-ը Երևանում կայանալիք վոլեյբոլի մինչև 15 տարեկան պատանիների արևելաեվրոպական երկրների առաջնության անցկացման նպատակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:

Հիմնավորման համաձայն, այս առաջնությունը համարվում է վոլեյբոլի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին փուլը: Առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 9 եվրոպական երկրների թիմեր:

Համաձայն վոլեյբոլի արևելաեվրոպական երկրների ասոցիացիայի կանոնակարգի՝ մասնակից թիմերը իրենք են հոգում կեցության ծախսերը: Մնացած ծախսերը պետք է կատարվեն Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի միջոցների հաշվին, ինչը կկազմի 14,161.2 հազար դրամ: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան հնարավորություն ունի անձնական միջոցներից տրամադրելու 5,910.0 հազար դրամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am