Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կաշառք տալու գործով մեղադրվող ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավարը և ՍԱՍ  սուպերմարկետների ցանցի տնօրենը ընդունել են իրենց մեղքը

Կաշառք տալու գործով մեղադրվող ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավարը և 
ՍԱՍ  սուպերմարկետների ցանցի տնօրենը ընդունել են իրենց մեղքը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրապետական կուսակցության Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավարը և ՍԱՍ  սուպերմարկետների ցանցի տնօրենը իրենց  ձևավորված ընտրաշտաբների ղեկավարների միջոցով 2017 թվականի  մայիսի առաջին տասնօրյակում շուրջ 130 հազար ԱՄՆ դոլարին համարժեք  գումարը  որպես ընտրակաշառք  բաժանել են տարածքի ընտրողներին` ՀՀԿ  կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուի օգտին քվեարկելու համար (յուրաքանչյուրին 10-հազարական դրամ):  

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Հատուկ քննչական ծառայության օրվան նվիրված միջոցառմանը տեղեկացրեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

«Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար նշված երկու անձնանց, ինչպես նաև  կաշառք տալու հարցում նրանց օժանդակած 9 անձանց մեղադրանքներ են առաջադրվել քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, և քրեական գործը 11 մեղադրանքների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ի դեպ, բոլոր մեղադրյալներն էլ իրենց մեղքն ամբողջությամբ ընդունել են: Այս գործով դատաքննություն դեռևս չի ավարտվել»,- ասաց Սասուն Խաչատրյանը:

Նրա խոսքով` առաջին անգամ նախաքննության ընթացքում հիմնավորվել է ընտրակեղծարարության ողջ շղթան:

«Ծառայությունում քննվող մի քրեական գործով վերսկսված նախաքննության ընթացքում` սույն թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին հարցաքննվել են 200-ից ավելի անձինք, դատարան են ներկայացվել 14 միջնորդություններ` խուզարկության, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու, բջջային հեռախոսահամարներ վերծանելու, բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու համար»,- հայտնեց Խաչատրյանը:

 Նա նաև հավելեց, որ տարբեր հասցեներում միաժամանակ իրականացվել են մի շարք  խուզարկություններ, կատարվել 64 զննություն, առգրավվումներ,  մի շարք առերեսումներ, դեպքի հանգամանքների վերաբերյալ հետաքննության մարմիններին շուրջ մեկ տասնյակ հանձնարարություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am