Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Վրաստանի վարչապետն առաջիններից մեկն է քվեարկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Վրաստանի վարչապետն առաջիններից մեկն է քվեարկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն առաջիններից մեկն Է քվեարկել երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նա քվեարկել Է տեղական ժամանակով ժամը 08:00-ին ընտրական տեղամասերի բացումից անմիջապես հետո: «Ես ձայնս տվեցի Վրաստանի խաղաղ եւ եվրոպական զարգացման օգտին»,- հայտարարել Է Բախտաձեն լրագրողներին եւ կոչ Է արել բնակչությանը՝ ակտիվություն հանդես բերել:

Վրաստանի քաղաքացիներն ընտրությունների երկրորդ փուլում նոր նախագահ են ընտրում վեց տարի ժամկետով: Սրանք ուղղակի քվեարկությամբ վերջին ընտրություններն են, հետագայում պետության ղեկավարին ընտրելու են 300 պատգամավորներ:

Վրաստանում նոյեմբերի 28-ին ընթանում Է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում Է երկու թեկնածու՝ Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում Է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը, եւ Գրիգոլ Վաշաձեն, որին առաջադրել Է «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունը: Հոկտեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթողը չորոշվեց, քանի որ 25 թեկնածուներից ոչ մեկը քվեարկության ընթացքում չհավաքեց ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը:

Լավագույն արդյունքներն արձանագրեցին Զուրաբիշվիլին (38,6 տոկոս) եւ Վաշաձեն (36,7 տոկոս): Հանրապետությունում բացվել Է 3703 ընտրական տեղամաս, այդ թվում՝ 55 ընտրատեղամաս 30-ից ավելի արտասահմանյան երկրներում:

Սկսված նախագահական ընտրություններին, Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով, կարող Է մասնակցել 3 մլն 528 հազար 658 ընտրող: Վրաստանի նախագահական ընտրություններին հետեւելու են 1300 միջազգային դիտորդներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am