Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Լուսավոր Հայաստանն» առաջնային է համարում երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը

«Լուսավոր Հայաստանն» առաջնային է համարում երկրի սոցիալ-տնտեսական 
խնդիրների լուծումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Լուսավոր Հայաստան» կուսակցության երևանյան թիմը պատգամավորի թեկնածու Մանե Թանդիլյանի գլխավորությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նոյեմբերի 27-ին քարոզարշավ սկսեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքից: Թանդիլյանն իր համակիրների հետ շրջեց «Էրեբունի» վարչական շրջանում` ժողովրդին կոչ անելով անպայման մասնակցել ընտրություններին և ձայն տալ իրենց կուսակցությանը:

«Մեր թիմն ամենօրյա ռեժիմով աշխատել է, որ մեր երկիրը դառնա արժանապատիվ, բարեկեցիկ, երջանիկ: Դուք կարողացել եք հետևել մեր գործունեությանը թե’ օրենսդիր, թե’ գործադիր մարմնում, կարողացել եք մեզ տեսնել միջազգային և պետական կառավարման բոլոր հարթակներում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Թանդիլյանը:

Լրագրողների հետ զրույցում խոսելով այլ կուսակցությունների ծրագրերի մասին` նա ասաց, որ դեռ չի ծանոթացել դրանց, բայց վստահ է, որ ընթացքում հնարավորություն կունենա դա անել: «Իմ պատկերացմամբ`չկան ուժեր, որոնք վատ բան են ցանկանում, բայց թե ովքեր և ինչպես են կարողանում իրենց ծրագրերն իրականացնել, ովքեր են  ականջալուր քաղաքացիների խնդիրներին, կարող են դրանք ներառել իրենց ծրագրերում, այլ բան է: Ինձ համար առաջնային է ծրագրային դրույթներում քաղաքացիների խնդիրներն ընդգրկելը: Անդրադարձել ենք երեխաների, տարբեր ընտանիքների, տարեց մարդկանց հուզող հարցերին: Խորապես ծանոթ ենք նաև Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակին, և մեր առաջին մարտահրավերը Հայաստանը առաջանցիկ տեմպերով զարգացնելն է»,-ընդգծեց նա:

Թանդիլյանի խոսքով` Ազգային ժողովը հարթակ է, որտեղ մեկը մյուսին հակակշռող քննարկումների և բանավեճերի արդյունքում ծնվելու են լուծումներ:

«Լավագույնը դա անելու է «Լուսավոր Հայաստան»-ը` ընդդիմախոսելով, մեր ծրագրերն առաջ քաշելով, միասնական լուծում տալով խնդիրներին: Սա եղել է նաև նախկինում, բայց հիմա ավելի ցայտուն կլինի, քանի որ հիմա մենք կաշկանդված չենք, անկախ ենք և պաշտպանելու ենք մեր տեսակետները»,-եզրափակեց նա:

Նոյեմբերի 26-ին մեկնարկած պաշտոնական քարոզարշավը կտևի 12 օր և կավարտվի դեկտեմբերի 7-ինԸնտրություններին մասնակցում ենկուսակցություն և երկու դաշինքԴրանք են «Իմ քայլը» և «Մենք» դաշինքներըինչպես նաև «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», «Օրինաց երկիր» կուսակցությունները:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին:

 

 

Save


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am