Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

NASA-ն ցուցադրել Է Մարսի վրա InSight առաքելության վայրԷջքի տեսագրությունը

NASA-ն ցուցադրել Է Մարսի վրա InSight առաքելության վայրԷջքի տեսագրությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի NASA տիեզերական գործակալությունը ցուցադրել Է Մարսի մակերեւույթին InSight առաքելության վայրԷջքի տեսագրությունը: Ապարատն իջել Է Էլիզիում հարթավայրում: Ուղիղ հեռարձակումը կատարվել Է YouTube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մոդուլը Երկիր Է ուղարկել Մարսի մակերեւույթի առաջին լուսանկարը, այն հայտնվել Է NASA-ի թռիչքների կառավարման կենտրոնի Էկրանին: Երկնային մարմնի գազային թաղանթում ապարատի իջեցումը տեւել Է մոտավորապես 6,5 րոպե: 11,88 մետր տրամագծով պարաշյուտի բացումը տեղի Է ունեցել մոլորակի մակերեւույթից 12 կիլոմետր հեռավորության վրա: Հպումից 15 վայրկյան առաջ ապարատը բաց Է թողել հենարանները եւ մակերեւույթի վրա իջել ժամում շուրջ 8 կիլոմետր արագությամբ: Առաքելության նպատակ Է հայտարարված Կարմիր մոլորակի երկրաբանական պատմության ուսումնասիրումը, այդ թվում՝ կյանքի հնարավոր հետքերի որոնումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am