Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը միգրանտների քարավանի դեմ արցունքաբեր գազ է կիրառել Մեքսիկայի հետ սահմանին

ԱՄՆ-ը միգրանտների քարավանի դեմ արցունքաբեր գազ է կիրառել Մեքսիկայի հետ սահմանին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի զինվորականներն արցունքաբեր գազ են կիրառել արգելապատի վրայով Միացյալ Նահանգերի տարածք ներթափանցել փորձող քարավանի մի քանի միգրանտների նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են զանգվածային լրատվամիջոցներն իրադարձությունների վայրից:

Մելքսիկայի Milenio TV հեռուստատեսությունը նաեւ ցուցադրել Է կադրեր, որոնցում մի քանի միգրանտներ սահմանին փորձում են հաղթահարել ցանկապատը: ԶԼՄ-ների տվյալներով՝ շուրջ 500 միգրանտներ փորձել են Տիխուանայի շրջանում ԱՄՆ-ի սահմանին ճեղքել-անցնել սահմանային պարիսպը, սակայն դա անել նրանց չի հաջողվել: «Միգրացիայի ազգային ինստիտուտը (Մեքսիկա) մտադիր Է արտաքսել նրանց, ովքեր փորձել են բռնի հայտնվել ԱՄՆ-ում: Նրանք, ում մեզ հաջողվեց նույնականացնել, կարտաքսվեն, նրանք խախտել են Մեքսիկայի օրենքը»,- մեջբերում Է անում Milenio-ն Մեքսիկայի ներքին գործերի նախարարության ղեկավար Ալֆոնսո Նավառետեի հայտարարությունից:

Մեքսիկայի ներքին գործերի նախարարությունը նոյեմբերի 25-ին հայտարարել Է, որ սկսած հոկտեմբերի 19-ից երկիրն արտաքսել Է Կենտրոնական Ամերիկայի երկրների 11 հազար քաղաքացի: Հաղորդագրության մեջ նաեւ ասված Է, որ նրանցից ավելի քան 1,9 հազարը եղել են քարավանների մասնակիցներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am