Տնտեսություն

Մրցակցության արդյունքում նվազել են գերիշխող տնտեսվարողների մասնաբաժինները

1 րոպեի ընթերցում

Մրցակցության արդյունքում նվազել են գերիշխող տնտեսվարողների մասնաբաժինները

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մրցակցային միջավայրի բարելավման, տնտեսվարողների թվաքանակի ավելացման արդյունքում տեղի է ունեցել խոշոր տնտեսվարողների մասնաբաժինների կրճատում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

«Եթե նախկինում, ալյուրի շուկայում, օրինակ՝ «Ալեքս հոլդինգ» ընկերության մասնաբաժինը կազմում էր 38 տոկոս, ապա այն ներկայումս դարձել է 5 տոկոս: Կարագի շուկայում գերիշխող տնտեսվարողի մասնաբաժինը նշված ժամանակահատվածում նվազել է՝ 74 տոկոսից դառնալով 49 տոկոս, շաքարավազի շուկայում 94 տոկոսից դարձել է 78 տոկոս»,- նշեց Շաբոյանը:

Նրա խոսքով՝ 2014 թվականին կարագի շուկայում գործել է 24 տնտեսվարող, իսկ այս տարվա տվյալների համաձայն ներմուծողները 57-ն են: Ալյուրի շուկայում 2014 թվականի 30 տնտեսվարողի փոխարեն 2018 թվականին գործում է 149-ը: Բանան ներմուծող 9 տնտեսվարողի փոխարեն այսօր ներկրմամբ զբաղվում է 21-ը, իսկ գերիշխողի մասնաբաժինը 92 տոկոսից նվազել է ու հասել 56 տոկոսի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում