Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ներքին շուկան դրական է արձագանքում երկրում առկա փոփոխություններին. Բագրատ Ասատրյան

Ներքին շուկան դրական է արձագանքում երկրում առկա փոփոխություններին. Բագրատ 
Ասատրյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տասը, քսան տարում Հայաստանի տնտեսական քաղաքականությունը եղել է իրավիճակային: Այսինքն՝ որոշումներ են կայացվել այս կամ այն իրավիճակներից ելնելով: Երևանում անցկացվող «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով խորհրդաժողովի ժամանակ այս մասին նշեց ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: 

«Այժմ անհրաժեշտ է, որ նոր կառավարությունը գործի համակարգային մոտեցմամբ: Ես ողջունում եմ այս համաժողովի կազմակերպումը, այն լավ հնարավորություն է, որ տնտեսական, ֆինանսական ոլորտի մասնագետները մատնանշեն խնդիրները, կոնկրետ առաջարկություններով հանդես գան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Բագրատ Ասատրյանը:

Նրա խոսքով՝ այս տարվա ամենամեծ ակնկալիքը ետհեղափոխական կայունություն ապահովելն է, ինչը կա: Տնտեսագետը նշեց, որ դրական տեղաշարժեր են նկատվում վարկավորման ուղղությամբ, այդտեղ աճ է արձանագրվել:

«Մեր ունեցած իրավիճակի համար սա աննախադեպ է: Մենք վարկային ներդրումների 10 տոկոսից ավելի աճ ունենք. դա նշանակում է, որ ներքին շուկան դրական է արձագանքում երկրում տիրող փոփոխություններին: Կառավարությունը պետք է ձգտի որոշակի տեսք տալ այդ դրական միտումներին համակարգային մոտեցմամբ»,-ասաց նա: 

Անդրադառնալով Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի նվազմանը՝ Բագրատ Ասատրյանը նշեց, որ պատճառները կապված են ներքին և արտաքին գործոնների հետ:

«Արտաքին ֆոնը բացասական է, պարբերաբար տատանում կա: Դիտարկենք հիմնական հումքատեսակը՝ պղինձը, ոսկին, որն արտահանվում է: Մենք տեսնում ենք, որ պղնձի միջազգային գները վերջին տարիներին զգալի նվազել են: Հաջորդ գործոնը կապված է Ռուսաստանի հետ: Հայաստանը տնտեսապես շատ խիստ կապեր ունի Ռուսաստանի հետ, իսկ այնտեղ տիրող իրավիճակն իր ազդեցությունն է թողնում մեր երկրի վրա: Այնտեղ տնտեսական աճի տեմպերի նվազում կա պատժամիջոցների ազդեցության ներքո, ռուսական ռուբլին է արժեզրկվում: Իհարկե, սա պետք է ազդեր մեր տնտեսության վրա»,-ասաց Բագրատ Ասատրյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am