Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայտարարվել են Walt Disney-ի լավագույն մուլտֆիլմերը

Հայտարարվել են Walt Disney-ի լավագույն մուլտֆիլմերը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Collider պորտալը կազմել Է Walt Disney ստուդիայի լավագույն ու ամենավատ մուլտֆիլմերի ցուցակը: Վարկանիշի առաջատար Է ճանաչվել 1940 թվականի «Պինոկիո»-ն: Ինչպես նշում Է պորտալը, կոմերցիոն տեսակետից այս ոչ ամենահաջողակ այս արտադրանքը քննադատները ջերմորեն են ընդունել: «Պինոկիո»-ն ստացել Է երկու «Օսկար»՝ լավագույն երգի եւ լավագույն օրիգինալ սաունդթրեքի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրորդ տեղը տրվել Է 1959 թվականի «Քնած գեղեցկուհուն»: «Դա Walt Disney ստուդիայի անիմացիան Է իր ամենահիանալի եւ ընդգրկուն դրսեւորմամբ,-ասված Է հոդվածում: Պորտալը հատուկ ուշադրություն Է դարձնում նկարազարդող Էյվինդ Էռլի աշխատանքի վրա, որի շնորհիվ կինոնկարը դարձել Է ստուդիայի ամենահավակնոտ նախագծերից մեկը: Երրորդ հորիզոնականում 1940 թվականի «Ֆանտազիա» անիմացիոն ժապավենն Է: Ուոլթ Դիսնեյն այն ստեղծել Է Ֆիլադելֆիայի նվագախմբի դիրիժոր Լեոպոլդ Ստոկովսկու հետ համագործակցությամբ: Ինչպես գրում Է Collider-ը, ինը երաժշտական համարներից բաղկացած այդ մուլտֆիլմ-ֆանտազիան իսկական գլուխգործոց Է դարձել:

Թոփ-10-ում տեղ են գտել նաեւ «Բեմբին», «Գեղեցկուհին եւ Հրեշը», «Դամբոն», «Առյուծ արքան», «Փիթեր Փենը», «Մոանան» եւ «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները»: Collider-ի վարկածով՝ ամենավատ մուլտֆիլմը դարձել Է 2005 թվականի «Ճուտ Ճուտիկը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]