Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Փորձագետները որոշել են աշխարհի առավել առաջադեմ քաղաքները

Փորձագետները որոշել են աշխարհի առավել առաջադեմ քաղաքները

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենատեխնոլոգիական մեգապոլիսը Սան-Ֆրանցիսկոն Է: Այդ մասին վկայում Էն այն ուսումնասիրությունը, որը կատարել են Knight Frank ընկերության փորձագետները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ կկայակոչելով «Լենտա.ռու»-ի տրամադրության տակ հայտնված նյութերը: Վերլուծաբանները որոշել են աշխարհի 2018 թվականի 15 լավագույն քաղաքները առաջավոր տեխնոլոգիաների զարգացման տեսակետից՝ կազմելով Tech City Index (,Տեխքաղաքների ինդեքսը») վարկանիշը:

Առավել առաջադեմ մեգապոլիսը դարձել Է Սան-Ֆրանցիսկոն (ԱՄՆ), երկրորդ տեղում Լոնդոնն Է (Մեծ Բրիտանիա), երրորդում՝ Սինգապուրը: Թոփ-5-ում հայտնվել են նաեւ Նյու Յորքը եւ Բոսթոնը: Վարկանիշի մնացած հորիզոնականները բաժին են հասել (տեխնոլոգիաների զարգացման մակարդակի նվազման կարգով) Լոս Անջելեսին, Ամստերդամին, Տոկիոյին, Ցյուրիխին, Սեուլին, Բեռլինին, Փարիզին, Ստոկհոլմին, Սիդնեյին եւ Տորոնտոյին: Այսպիսով՝ ցուցակում տեղ են գտել Հյուսիսային Ամերիկայի հինգ քաղաքներ, Եվրոպայի հինգ քաղաքներ, Ասիայի՝ երեք եւ Ավստրալիայի մեկ քաղաք:

Ինչպես նշվում Է հետազոտության մեջ, մեգապոլիսները գնահատվել են տեխնոլոգիական զարգացման համար ենթակառուցվածքի վեց հանգուցային բաղադրիչով. դրանք են՝ կրթական օբյեկտները, մարդկային կապիտալը, մշտապես նոր ձեռնարկություններ (ստարտապներ) ստեղծելու եւ զարգացնելու քաղաքների ընդունակությունը, տեխնոլոգիաներիի ազդեցությունը քաղաքի տնտեսական աճի վրա, ինովացիաների կիրառման կարողությունը, smart city (,խելացի քաղաքիե) ենթակառուցվածքը՝ քաղաքի կողմից տեխնոլոգիաների ընդգրկումն ու օգտագործումը: Knight Frank-ի վերլուծաբանների կարծիքով՝ առաջիկա հինգ տարում վերը նշված քաղաքներն առանձնահատուկ ժողովրդականություն են վայելելու տեխնոլոգիական ընկերությունների եւ երիտասարդ մասնագետների շրջանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am