Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Մակրոնը կոչ Է արել փոխել ԵՄ-ում որոշումների ընդունման սկզբունքը

Մակրոնը կոչ Է արել փոխել ԵՄ-ում որոշումների ընդունման սկզբունքը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ Է համարում, որ փոփոխություններ մտցվեն Եվրամիության օրենսդրության մեջ՝ հանրակցության անդամ երկրների կողմից համատեղ որոշումներ ընդունելիս միաձայնության սկզբունքից հրաժարվելու համար:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 21-ին հայտնել Է Բրյուսելի EurActiv ինտերնետ-ռեսուրսը: «Ես հանդես եմ գալիս պայմանագրերը փոխելու օգտին, մենք հասել ենք այն պահին, երբ դա անհրաժեշտ Է անել: Մենք ոչ թե պետք Է վախենանք, այլ պետք Է նաեւ նկատի ունենանք, որ նա, ով դեմ Է հանդես գալիս, այլեւս չի կարող արգելափակել մյուսներին»,- մեջբերումներ են անում զանգվածային լրատվամիջոցները Լուվենի համալսարանի ուսանողների առջեւ Մակրոնի ելույթից:

Ֆրանսիայի նախագահը նոյեմբերի 19 – 20-ը պետական այցով գտնվում Էր Բելգիայում: Ֆրանսիայի ղեկավարի կարծիքով՝ «այն մեծ սխալը, որը մենք արել ենք վերջին հինգ - տասը տարում, այն Է, որ մենք միշտ ցանկանում ենք ամեն ինչ որոշել 28-ի մակարդակով, իսկ վաղը, գուցե, 27-ի մակարդակով Brexit-ից հետո»: Մակրոնը կարծում Է, որ Եվրամիությունում ինտեգրացման գործընթացների վեկտորը պետք Է դառնա հանրակցության անդամ երկրների զատումը. կլինեն երկրներ, որոնք հանդես են գալիս ինտեգրացման ավելի առաջմղված ձեւերի օգտին, եւ երկրներ, որոնք այս փուլում դրան պատրաստ չեն: «Եվրոպային երկու - երեք արագություններ են անհրաժեշտ»,- ասել Է Ֆրանսիայի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am