Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփը հայտարարել Է, թե «վիթխարի կարողություն» Է կորցրել նախագահի պաշտոնում գտնվելու ընթացքում

Թրամփը հայտարարել Է, թե «վիթխարի կարողություն» Է կորցրել նախագահի պաշտոնում գտնվելու ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնալդ Թրամփը հայտարարել Է, թե վիթխարի կարողություն Է կորցրել միաժամանակ իր ընկերության գործերով զբաղվելու եւ նախագահի պարտավորությունները կատարելու անհնարինության պատճառով: Այս պնդմամբ նա հանդես Է եկել նոյեմբերի 20-ին՝ Սպիտակ տան բացատում պատասխանելով լրագրողների հարցերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախագահությունն ինձ վրա մի ամբողջ կարողություն Է նստել, եւ ես դրան նորմալ եմ վերաբերվում, ես վաղուց գիտեի, որ այդպես կլինի»,- հայտարարել Է ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին միլիարդատերը, որը նախագահ Է դարձել: «Ես գործարքներ չեմ կնքում, ես բոլոր ջանքերս ներդնում եմ այս երկրում:

Ես չեմ զբաղվում ինձ համար շատ շահավետ գործարքների կնքմամբ, որովհետեւ ինձ համար այժմ միեւնույն Է»,- ասել Է Միացյալ Նահանգների ղեկավարը:

72-ամյա Դոնալդ Թրամփը, որն արդեն ավելի քան 30 տարի ըստ Forbes-ի վարկածի ամենահարուստ ամերիկացիների ցուցակում Է, ԱՄՆ-ում կայացած նախընտրական արշավի ժամանակ հայտարարել Է, թե իր կապիտալը գերազանում Է 10 միլիարդ դոլարը, սակայն փորձագետները բազմիցս կասկած են հայտնել դրա վերաբերյալ՝ պնդելով, որ նրա կարողությունն անհամեմատ փոքր Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am