Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի, Իրանի եւ Սիրիայի ընկերությունների դեմ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի, Իրանի եւ Սիրիայի ընկերությունների դեմ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը նոյեմբերի 20-ին հայտարարել Է Սիրիայի, Իրանի եւ Ռուսաստանի դեմ հերթական պատժամիջոցների սահմանման մասին: Այս անգամ սահմանափակիչ միջոցների համար առիթ են ծառայել իրանական նավթի՝ տեղ գտած գաղտնի մատակարարումները Դամասկոսին՝ ռուսական կողմի «աջակցությամբ»:

Թեհրանն ստացած եկամուտները, ինչպես պնդվում Է, ծախսում Է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի եւ ՀԱՄԱՍ ու «Հըզբոլլահ» խմբավորումների ֆինանսավորման համար, որոնց Վաշինգտոնն ահաբեկիչներ Է համարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պատժամիջոցները բացատրվում են Սիրիայի հակամարտության շուտափույթ քաղաքական լուծման անհրաժեշտությամբ: Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչներն արդեն խոստացել են, որ պատժամիջոցների ներքո կհայտնվեն բոլոր նրանք, ովքեր կշարունակեն «աջակցել վարչակարգին», այսինքն՝ Սիրիայի կառավարությանը:

Ռուսաստանցի խորհրդարանականներն արդեն հայտարարել են, որ Մոսկվան կշարունակի կատարել Սիրիայի հետ պարտավորագրերի գծով իր հանձնառությունները եւ վստահություն են հայտնել, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ազդեցություն չեն գործի ՌԴ-ի տնտեսության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am