Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հանրային խորհրդի Առողջապահության և Պետաիրավական հարցերի հանձնաժողովները նոր նախագահ են ընտրել

Հանրային խորհրդի Առողջապահության և Պետաիրավական հարցերի հանձնաժողովները 
նոր նախագահ են ընտրել

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 19-ին տեղ է ունեցել ՀԽ Առողջապահության  հարցերի հանձնաժողովի նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԽլրատվական ծառայությունից, առաջադրված 3 թեկնածուներից փակ, գաղտնի քվեարկության արդյունքում հանձնաժողովի նախագահ է ընտրվել սրտաբան, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի տնօրեն Լևոն Գրիգորյանը։

Հանրային խորհրդի Առողջապահության հարցերի հանձնաժողովում ընդգրկված է առողջապահական ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպությունների, բուժհաստատությունների 56 ներկայացուցիչ։

Մինչ քվեարկությունը Լևոն Գրիգորյանը ներկայացրել է ոլորտի բարեփոխման իր ծրագիրը, հանձնաժողովի անդամների հետ հարցուպատասխանի միջոցով անդրադարձել առողջապահական համակարգի խնդիրներին և դրանց լուծման վերաբերյալ իր դիրքորոշումն ու տեսակետները ներկայացրել գործընկերներին։

Նոյեմբերի 20ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերիհանձնաժողովի նիստը, որի օրակարգային միակ հարցը նույնպես եղել էհանձնաժողովի նախագահի ընտրությունը։ Առաջադրված 4թեկնածուներից հանձնաժողովի նախագահ է ընտրվել Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։ ՀԽ Պետաիրավական հանձնաժողովում ընդգրկված է 64 անդամ։

Նախագահների ընտրությունից հետո տեղի ունենալիք հանձնաժողովներիառաջիկա նիստերում հանձնաժողովի անդամները կքննարկվեն ոլորտային ենթահանձնաժողովների ձևավորման, աշխատանքային կանոնակարգի սահմանման և հանձնաժողովի հետագա գործունեությանը վերաբերող այլ հարցեր։
 
Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեցին Հանրային խորհրդի առաջին 15 անդամները, որից հետո, հոկտեմբերի 9-ին սկսվեց Հանրային խորհրդի 15 հանձնաժողովների ձևավորման գործընթացը։ Հանրային խորհուրդը հայտարարությամբ դիմեց հասարակության լայն շերտերին՝ ներգրավվելու ՀԽ հանձնաժողովների աշխատանքներում (դիմումների վերջնաժամկետը ս․թ․ նոյեմբերի 8-ն էր):
 
Հանձնաժողովների նախագահների ընտրությունից հետո նորընտիր նախագահների կազմը ներկայացվում է ՀՀ վարչապետին Հանրային խորհրդի անդամ նշանակելու համար: Այդպիսով, Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմը համալրվում է հաջորդ 15 անդամով, որից հետո 30 անդամներից յուրաքանչյուրը, նպատակ ունենալով ապահովել հասարակության տարբեր ոլորտների մասնագետների լայն ներկայացվածությունը Հանրային խորհրդում, առաջադրում են թեկնածուներ և փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում ՀԽ հաջորդ 15 անդամներին՝ ամբողջացնելով Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am