Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի բարեգործական տոնավաճառին

ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի բարեգործական 
տոնավաճառին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելությունը նոյեմբերի 18-ին  մասնակցել է  ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացվող ՆԱՏՕ-ի ամենամյա բարեգործական տոնավաճառին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, այս տարի միջոցառմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 39 պետություններ։

Միջոցառման ընթացքում այցելուների ուշադրության կենտրոնում է եղել  հայկական տաղավարում ներկայացված հայաստանյան կոնյակի և գինու հարուստ տեսականին, հրուշակեղենը, ինչպես նաև ձեռագործ հուշանվերներ ու զարդեր:

ՆԱՏՕ-ի բարեգործական տոնավաճառին Հայաստանի առաքելության մասնակցությանը մեծապես նպաստեցին Երևանի կոնյակի գործարանը և «Արմենպրես» լրատվական գործակալությունը։ Բարեգործական տոնավաճառի ողջ հասույթը տրամադրվում է տարաբնույթ միջազգային բարեգործական կազմակերպությունների ծրագրերի իրականացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am