Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Աղջիկն ամենուր շրջում Է հարսանեկան զգեստով՝ ջանալով իրեն փեսացու գտնել

Աղջիկն ամենուր շրջում Է հարսանեկան զգեստով՝ ջանալով իրեն փեսացու գտնել

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի բնակչուհին որոշել Է ամեն ինչ անել հարսանեկան զգեստով, որպեսզի փեսացու գտնի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Inside Edition-ը: Աղջկա խոսքով՝ այդ գաղափարը իր գլխում ծագել Է, երբ ընկերուհիները պատմել են Համացանցում անհաջող ծանոթությունների մասին:

«Ես շատ եմ ցանկանում ամուսնանալ, շատ եմ ցանկանում լուրջ հարաբերություններ հաստատել, ուստի իմ պրոֆիլն եմ ունենալու՝ լուսանկարներով, որոնցում իմ սիրած ամեն ինչով զբաղվում եմ հարսանեկան զգեստով»,-բացատրում Է նա: Համացանցում պատվիրելով հարսանեկան զգեստ եւ քող, աղջիկը ձեռնամուխ Է եղել իր պլանի իրագործմանը. զգեստը հագին գնացել Է խանութ եւ սապբորդով շրջել՝ նավաթին ձեռքին:

Այժմ նա պլանավորում Է հարսանեկան հանդերձով մեկնել Փարիզ եւ Իսրայել: «Մարդիկ խանդավառվում են՝ ինձ հարսանեկան զգեստով տեսնելիս. նրանք ծափ են տալիս, խրախուսում են եւ ասում. «Ճիշտ Էլ անում ես»,- ասում Է աղջիկը: Աղջիկը պնդում Է, որ իր մտահղացումն արդեն պտուղներ Է տալիս: Նա մի քանի ժամադրության Է գնացել եւ պլանավորում Է շարունակել որոնումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am