Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պետբյուջե է վերադարձվել 10 մլրդ 554 մլն դրամ. ընթացքի մեջ է 64 մլրդ դրամի քրեական գործ

Պետբյուջե է վերադարձվել 10 մլրդ 554 մլն դրամ. ընթացքի մեջ է 64 մլրդ դրամի 
քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի մասով 2018 թվականի մայիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում պետական բյուջե է վերադարձվել 10 մլրդ 554 մլն դրամ: Այդ մասին կառավարությունում հրավիրված ասուլիսում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որքան թալանված միջոց է վերադարձվել պետությանը:

«Հավելյալ հարկային պարտավորությունների վերադարձը ժամկետ է պահանջում և կազմվել են գրաֆիկներ: Պետական վերահսկողական ծառայությունը, դատախազությունը ևս ունեն ցուցանիշներ: Ընդհանուր թիվ այս պահին չեմ կարող նշել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այժմ հարուցված են 64 մլրդ դրամի քրեական գործեր՝ չարաշահումների, յուրացումների մասով: «Արդյոք սա ամբողջն է՝ ոչ, ինչո՞ւ ամբողջը չէ, որովհետև քննչական մարմիններն ունեն հնարավորությունների որոշակի սահմանափակում: Նրանք աշխատում են հնարավորության ամբողջ ծավալով: Երբ ավարտվեն այդ քննությունները, ապա կսկսվեն նորերը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, նաև այս ընթացքում կառավարությունն առաջարկներ է ստանում՝ պետությանը վերադարձնելու գույք կամ գումար: «Դրանք մանրամասն նայում ենք և դրա վերաբերյալ նաև պետք է հանրային դիրքորոշում լինի: Առաջարկողները մարդիկ են, ովքեր գիտեն, որ քննությունը հասնելու է իրենց: Պետք է հասկանանք, թե արդյոք օբյեկտիվ է իրենց առաջարկած գումարի չափը, թե իրականում պետք է վերադարձնեն դրա կրկնակին կամ եռակին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am