Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայտարարվել են օդի աղտոտվածության ամենաբարձր ցուցանիշն արձանագրած երկրները

Հայտարարվել են օդի աղտոտվածության ամենաբարձր ցուցանիշն արձանագրած երկրները

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեպալը եւ Հնդկաստանը դարձել են աղտոտված օդի ամանաբաձր խտությամբ երկրները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է այն հետազոտության մեջ, որը կատարել Է Չիկագոյի համալսարանի Էներգետիկական քաղաքականության ինստիտուտը: Հետազոտության տվյալներով՝ այդ երկրներում օդի աղտոտվածությունը տեղի բնակիչների կյանքի տեւողությունը կրճատում Է մոտավորապես չորս տարով:

Ըստ որում Հնդկաստանի Բիհարի, Ութար Փրադեշի նահանգներում աղտոտվածության աստիճանն Էլ ավելի բարձր Է, այնտեղ կյանքի տեւողությունը 6 տարով պակաս Է այն տեւողության համեմատությամբ, որը կարող Էր լինել, եթե կատարվեին օդի մաքրության պահպանման այն պայմանները, որոնք առաջարկել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Հետազոտության մեջ նշված Է, որ աշխարհում մոտավորապես 5,5 միլիարդ մարդ բնակվում Է այն տարածաշրջաններում, որտեղ օդի աղտոտվածության աստիճանը գերազանցում Է ԱՀԿ-ի նորմաները: Դրա հետ մեկտեղ նշվում Է, որ Ասիան ռեկորդակիր Է այդ ցուցանիշով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am