Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Նոյեմբերի 20-ին սպասվող իրադարձությունները

Նոյեմբերի 20-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, կառավարության նիստերի դահլիճում նախատեսված է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը:

ԱԺ-ում տեղի կունենա ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի մամուլի ասուլիսը:

Այսօր կհրապարակվի «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի» մրցանակաբաշխության 2018 թվականի հաղթողի անունը: Հրավիրված ասուլիսում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար, մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Հակոբ Արշակյանը և այլք կներկայացնեն մանրամասներ:

ՀՀ կենտրոնական բանկում տեղի կունենա ՀՀ երրորդ սերնդի թղթադրամների շնորհանդեսը:

Լրագրողների հետ կհանդիպի ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Գագիկ Մինասյանը: Նա ամփոփ դիտարկումներ կներկայացնի ՀՀ ներքաղաքական-ներհասարակական գործընթացների վերաբերյալ՝ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ:

Կանցկացվի Երևան-Թբիլիսի տեսակամուրջ՝ նվիրված Հայաստանում և Վրաստանում կայանալիք ընտրություններին առնչվող հարցերին:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Հայ ժամանակակից կամերային երաժշտության փառատոնի եզրափակիչ համերգը: Բեմում կլինի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմը, դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ: Բոլոր ստեղծագործությունները կատարվելու են առաջին անգամ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am