Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վախճանվել Է «Հինգերորդ Էլեմենտ»-ից դերասան Ջոն Բլուզալը

Վախճանվել Է «Հինգերորդ Էլեմենտ»-ից դերասան Ջոն Բլուզալը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 90-րդ տարում մահացել Է բրիտանացի դերասան Ջոն Բլուզալը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Independent-ը՝ հղում անելով The Agent՚s Partnershi գործակալությանը:

«Մեր մտքերն այժմ նրա ընտանիքի հետ են: Ջոնը մեզ տվեց ծիծաղի եւ ուրախության տարիներ: Մեզ համար նրա բացակայությունը շատ զգալի կլինի»,-ասված Է ընկերության հաղորդագրության մեջ: Արտիստի մահվան պատճառը չի նշվում:

Բլուզալի դերասանական կարիերան սկսվել Է Մեծ Բրիտանիայում 1960-ական թվականների սկզբին: Նա մասնակցել Է տարբեր հեռուստա- եւ ռադիոբեմադրությունների, խաղացել Է կինոյում ու թատրոնում: Բրիտանացի հանդիսատեսը Բլուզալին ամենից շատ հիշում Է «Փոխերեցը՝ Դիբլից» սիթքոմի շնորհիվ:

Դերասանը խաղացել Է այնպիսի կինոնկարներում, ինչպիսիք են՝ «Կազինո Ռոյալ», «Մութ քաղաքը», «Հինգերորդ Էլեմենտ», «Վարդագույն հովազը», «Սուպերմեն 3», «Կեցցե Կեսարը» ֆիլմերը եւ ուրիշներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am