Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ախթամար» սառցե շոուի պրեմիերային հաշված օրեր են մնացել

«Ախթամար» սառցե շոուի պրեմիերային հաշված օրեր են մնացել
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Ախթամար» սառույցի շոուի համաշխարհային պրեմիերան: Սիրո մասին լեգենդ-ներկայացմանը հանդես կգան գեղասահքի համաշխարհային աստղեր, օլիմպիական, աշխարհի չեմպիոններ և միջազգային մրցույթների դափնեկիրներ: «Ախթամար» սառույցի շոուի հեդլայներն է Իրինա Սլուցկայան: Առաջին անգամ պատմության մեջ մարզահամերգային դահլիճի ընդարձակ տարածության մեջ կկենդանանա հայկական հնագույն «Ախթամար» լեգենդը:

Անսահման սիրո մասին ողբերգական պատմությունը կներկայացվի մարմնի, շարժման ու երաժշտության լեզվով: Գաղափարի հեղինակը, պրոդյուսերը պատրաստել է հանդիսատեսի համար դիտարժան ներկայացում՝ վառ համարների և կոմպոզիտոր Ալեքսեյ Գալինսկու երաժշտության համադրությամբ:

Կրակի աստվածուհու դերում Իրինա Սլուցկայան է, Արտաշես արքային կմարմնավորի Արթուր Դմիտրիևը, Թամարային՝ Անաստասիա Մարտյուշևան, Ազատին՝ Կոնստանտին Գավրինը...

Նախագծի պատրաստման աշխատանքները տևել են ավելի քան մեկ տարի: Ընդհանուր առմամբ ներկայացման վրա աշխատել է 200-ից ավելի պրոֆեսիոնալ մասնագետ:

Հատուկ շոուի համար ստեղծվել են տեսաինստալացիաներ, որոնք կծառայեն որպես ներկայացման դեկորացիաներ, կներկայացվեն Հայաստանի գեղեցիկ բնապատկերները, արքայական կահավորանքը, խորհրդանիշները: Այս ամենը կներկայացվի երկու սիրահար սրտերը պատմության միջոցով, սրտեր, որոնց չկարողացավ բաժանել անգամ մահը:

Բազմաթիվ հատուկ էֆեկտներ, բացառիկ ռեժիսորական լուծումներ, արտիստների թռիչքներ և հիանալի հագուստ. ահա թե ինչ է սպասվում հանդիսատեսին: Վառ կերպարների ստեղծման վրա աշխատել է ավելի քան 10 հոգանոց ստեղծագործական խումբ՝ զգեստների նկարիչ Կարինե Դնոյանի ղեկավարությամբ: Ինքնատիպ զգեստներն ստեղծելիս հաշվի է առնվել յուրաքանչյուր մանրուք, ուսումնասիրվել են բազմաթիվ պատմական նյութեր: Որոշ կտորներ անգամ բերվել են Մոսկվայից: Հագուստներն ստեղծելիս օգտագործվել են նաև ժամանակակից թրենդներ:

Շոուի ստեղծմանը մասնակցել են նաև պրոդյուսեր Ալեքսանդր Տոլստելևը, պարուսույց- բեմադրիչ Նիկիտա Միխայլովը, կոմպոզիտոր Ալեքսեյ Գալինսկին, կրեատիվ պրոդյուսեր և արտադրության գծով տնօրեն Ստանիսլավ Կորչևսկին և այլք: 

«Ախթամար»-ը շոու է, որը համապատասխանում է ամենաբարձրակարգ միջազգային ստանդարտներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am