Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ընդմկշտ կմնա Հոլանի բարձունքներում  

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ընդմկշտ կմնա Հոլանի բարձունքներում

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանի բարձունքներն ընդմիշտ կմնան Իսրայելի ձեռքում։ Այս հայտարարությամբ Իսրայելի կառավարության նիստում հանդես է եկել երկրի վարպետ Բինյամին Նեթանյահուն, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը։

«Իսրայելն ընդմիշտ կմնա Հոլանի բարձունքներում ։ Հոլանի բարձունքները միշտ կլինեն Իսրայելի ձեռքում»,- հայտարարել է վարչապետը։ Նա երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կոմիտեում Հոլանի բարձրունքների գրավումը դատապարտող բանաձևին դեմ քվեարկելու համար։

«Մեր ամերիկացի գործընկերների հետ մենք որոշ ժամանակ արդեն խոսում ենք ՄԱԿ-ի ներկայիս ղեկավարության  նոր քաղաքականության մասին։ Անցյալ հինգշաբթի Իսրայելում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Ֆրիդմանը հստակեցրել է, որ ԱՄՆ-ը որոշել է դեմ քվեարկել Հոլանի բարձունքներում ներկայության համար  մեզ դատապարտող ավանդական բանաձևին»,- նշել է Նեթանյահուն։ - Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին այս կարևոր և արդար ձայնի համար, որն ամբողջապես համապատասխանում է իմ քաղաքականությանը»։

Նոյեմբերի 16-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կոմիտեն ձայների ճնշող մեծամասնսությամբ հերթական բանաձևն է ընդունել իսրայելի կողմից Հոլանի բարձունքների գրավման դեմ։ Վաշինգթոնն առաջին անգամ դեմ է քվեարկել նման բանաձևին։  Նախկինում ԱՄՆ-ն ձեռնպահ էր մնում այդ հարցով քվեարկությունների ժամանակ։

1944 թվականից Սիրիային պատկանող Հոլանի բարձունքներն Իսրայելը գրավել է 1967թ. Վեցօրյա պատերազմում։ Իսրայելի խորհրդարանը 1981 թվականին ընդունել է «Հոլանի բարձունքների մասին» օրենք, որը միակողմանիորեն հռչակել է հրեական պետության իշխանությունը դրանց նկատմամբ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անեքսիան անօրինական է համարել 1981թ. դեկտեմբերին՝ 497 բանաձևով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am