Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կորեայի Հանրապետությունում միասնական պետական քննության օրն արգելվել Է ինքնաթիռների թռիչքը

Կորեայի Հանրապետությունում միասնական պետական քննության օրն արգելվել Է ինքնաթիռների թռիչքը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետությունում նոյեմբերի 15-ին անցկացվել Է ամենամյա միասնական պետական քննությունը (ՄՊՔ): Այս անգամ այն հանձնել են դպրոցների ավարտական դասարանների 595 հազար սովորողներ եւ 2019 թվականին բուհ ընդունվելու այլ հավակնորդներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Քննությունը թեսթավորման ձեւաչափով անցկացվել Է 8:40-ից մինչեւ 17:40-ը (Երեւանի ժամանակով 03:40-ից մինչեւ 11:40-ը), ներառյալ ճաշի եւ հանգստի ընդմիջումները՝ հինգ փուլով. կորեական լեզու եւ գրականություն, մաթեմատիկա, անգլերեն լեզու, Կորեայի պատմություն եւ ընտրությամբ բնական կամ հասարակական գիտություններ, երկրորդ օտար լեզու եւ հիերոգլիֆիկա:

Ինչպես հայտնել են կրթության նախարարությունում, ամբողջ երկրում աշխատել Է ավելի քան 1100 քննական կետ: Դիմորդներին կենտրոնանալու հնարավորություն տալու համար, կառավարության որոշմամբ, կանգնեցրել են ավտոմեքենաների երթեւեկությունը այն վայրից 200 մետր շառավղով, որտեղ անցկացվել են քննությունները: Պետական եւ մասնավոր ընկերություններն աշխատանքային օրվա սկիզբը տեղափոխել են մեկ ժամով: Ժամը 13:10-ից (Երեւանի ժամանակով 08:10-ից) սկսած 25 րոպե, երբ տեղի Է ունեցել անգլերենի բանավոր քննությունը, օդանավակայանները դադարեցրել են ինքնաթիռների ընդունումը եւ ուղարկումը, ինչի համար փոփոխություններ են մտցրել չվացուցակում: Մինչեւ դեկտեմբերի 5-ը քննության յուրաքանչյուր մասնակից անհատականորեն կծանուցվի դրա արդյունքների մասին:

Հարավկորեական միասնական պետական քննությունը ամենախիստներից մեկն Է աշխարհում: Այն միասնական բլոկում Է ներառում միանգամից բոլոր առարկաները եւ հանձնվում Է մեկ օրում: Ստացած գնահատականը կարող Է աշակերտի համար բացել հեղինակավոր համալսարաններից մեկի դուռը, իսկ դա ուղեգիր Է դեպի ավելի ապահովված կյանք՝ ավելի հաջող կարիերայով:

Համարվում Է, որ միասնական քննության օրը որոշվում Է պատանու կամ աղջկա ապագան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am