Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դիտակ և Ջրաշեն համայնքներում այսուհետև կերթևեկեն վերանորոգված ավտոճանապարհով

Դիտակ և Ջրաշեն համայնքներում այսուհետև կերթևեկեն վերանորոգված ավտոճանապարհով

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիտակ-Ջրաշեն ավտոճանապարհի մոտ 2,116 կմ հատվածի վերականգնման աշխատանքներն ավարտված են։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հրամանով ստեղծված հանձնաժողովի անդամներն այցելել են նշված ճանապարհահատված, դիտարկել իրականացված աշխատանքները։ 
Վերանորոգված 2,116 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի 0,75 կմ-ն անցնում է Դիտակ համայնքով, 1,366 կմ-ը՝ Ջրաշենով։ 
Կապալառու կազմակերպությունը՝ «Կապավոր» ՍՊԸ-ն, անցած յոթ ամիսների ընթացքում վերանորոգել է ճանապարհի հողային պաստառը, տեղադրել ասֆալտբետոնե պատվածք, վերանորոգել է ջրահեռացման համակարգը, տեղադրել է նոր երկաթբետոնե վաքեր և մետաղական խողովակներ։ Կառուցվել են մայթեր, իջատեղեր ու կողնակներ, տեղադրվել ճանապարհային նշաններ, անվտանգության էլեմենտներ, կատարվել է գծանշում: 
Դիտակ-Ջրաշեն ավտոճանապարհը վերականգնվել է «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում։
Աշխատանքների պատվիրատուն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ն է:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am