Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Apple-ը կզբաղվի գեղարվեստական ֆիլմերի թողարկմամբ. CNBC

Apple-ը կզբաղվի գեղարվեստական ֆիլմերի թողարկմամբ. CNBC

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան կզբաղվի գեղարվեստական ֆիլմերի նկարահանմամբ եւ այդ նպատակով համաձայնագիր Է ստորագրել Նյու Յորքում հաստատված A24 ընկերության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 15-ին հայտնել Է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:

Նրանց տվյալներով՝ գործընկերները պլանավորում են համատեղ նախագծին ձեռնամուխ լինել հաջորդ տարի: Սկզբնական շրջանում A24-ը կինոֆիլմերն ու հեռուստաշոուները թողարկելու եւ ցուցադրելու Է անվճար: Այս մոտեցումը միտված Է հանդիսատեսների վստահությունը նվաճելուն եւ նպատակային լսարանի համախմբմանը: Կողմերի միջեւ կնքված համաձայնագրի պայմանները դեռեւս չեն բացահայտվում: A24-ը նկարահանել Է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Սենյակը» (2015 թ.), «Էմի» (2015 թ.), «Լեդի Բյորդը» (2017 թ.) եւ «Լուսնի լույսը» (2016 թ.) կինոնկարները: Վերջին ժապավենը 2017 թվականին «Օսկար» մրցանակ Է ստացել «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ադապտացված սցենար», եւ «Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դեր» անվանակարգերում:

1976 թվականին հիմնադրված Apple-ն արտադրում Է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետային համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, iPod երաժշտական փլեերներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում Է Քուփերթինոյում (Կալիֆոռնիայի նահանգ), խոշորագույններից մեկն Է աշխարհում: Նրա շուկայական կապիտալիզացիան գերազանցում Է 1 տրիլիոն դոլարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am