1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վաղարշապատում հարբած տղամարդը ծեծի է ենթարկել եղբորը, եղբոր կնոջը և նրանց 8 ամսական որդուն

Վաղարշապատում հարբած տղամարդը ծեծի է ենթարկել եղբորը, եղբոր կնոջը և նրանց 
8 ամսական որդուն

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանություն Վաղարշապատի բաժին նոյեմբերի 15-ին 19:35-ին մի կնոջից հաղորդում է ստացվել, որ իր ամուսնու եղբայրը հարբած հարձակվել է իր վրա` ծեծելով իրեն, ամուսնուն և  8 ամսական երեխային:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին՝ դեպքի վայր մեկնած խումբը պարզել է,  որ վիճաբանության ժամանակ Ս.Տ.-ն ծեծի է ենթարկել ահազանգող կնոջը, ամուսնուն և 2018 թվականի մարտի 31-ին ծնված որդուն` պատճառելով ֆիզիկական ցավ:

«Ընդունվել է հաղորդում, ծեծի ենթարկողը ներկայացել է բաժին և տվել բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր»,-   նշեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]