Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՌԴ Պետդումայի շենքում բացվել է Հրաչյա Պողոսյան բարեգործական հիմնադրամի գործունեությունը ներկայացնող ցուցահանդես

ՌԴ Պետդումայի շենքում բացվել է Հրաչյա Պողոսյան բարեգործական հիմնադրամի 
գործունեությունը ներկայացնող ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պետական Դումայի շենքում նոյեմբերի 14-ին կայացել է «Հիշողություն» ժամանակի մեջ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որը նվիրված է ազգային միասնության օրվան և պատմում է Հրաչյա Պողոսյանի անունը կրող պետերբուրգյան բարեգործական հիմնադրամի լայնածավալ գործունեության մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է radichesti.ru կայքը: Կայքը գրում է, որ ցուցահանդեսը հիմնադրամի և նրա նախագահ Հրաչյա Պողոսյանի երկարատև բարեգործական աշխատանքի արդյունք է, որն ուղղված է Հայրենական մեծ պատերազմի հերոսների մասին պատմական հիշողության պահպանմանը, հոգևոր կապերի ամրապնդումը, աջակցությունը սոցիալական նշանակության ծրագրերին:  Ցուցահանդեսը կազմակերպվել է Պետական Դումայի աշխատանքի, սոցիալական, քաղաքական և վետերանների հարցերով հանձնաժողովը՝ Ветеранские вести լրատվական գործակալության աջակցությամբ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am