Արմեն Գյուլբուդաղյանցը վստահ է՝ Ջիբրալթար են մեկնել հաղթելու
10:40, 16 Նոյեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը վստահ է, որ իր թիմը գնացել է Ջիբրալթար հաղթելու համար:
«Նախորդ խաղն արդեն անցյալում է, և մենք պատրաստվում ենք առաջիկա խաղին: Հույս ունենք, որ ամեն ինչ լավ կդասավորվի: Եկել ենք հաղթելու համար: Փորձելու ենք մեր լավագույն որակները ցույց տալ, որ հասնենք մեր ուզած արդյունքին: Ջիբրալթարը կազմակերպված համարձակ ֆուտբոլ է խաղում: Այդ իսկ պատճառով երկու անընդմեջ հաղթանակ տոնեցին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյուլբուդաղյանցի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի 4-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ազգային թիմը կհյուրընկալվի Ջիբրալթարին: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում