ԲՀԿ-ն առաջիկայում որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա ստեղծելու վերաբերյալ ոչ մի քննարկում չի ունեցել
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ արտահերթ ընտրություններից հետո որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ ԲՀԿ-ն ոչ մի քննարկում չի ունեցել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԲՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
«Մենք քննարկումներ չենք ունեցել, որովհետև, եթե ետհեղափոխական ոգևորվածության արդյունքում մենք ունենանք 80-90-տոկոսանոց արդյունք որևէ քաղաքական ուժի հետ կապված, ապա շատ բան կփոխվի: Խորհրդարանական ընտրություններից հետո վերադասավորումներ պետք է լինեն և, հնարավոր է, դրանք տապալվեն: Մենք պետք է ուշադիր լինենք քարոզչության ժամանակ հանրային կյանքը չվտանգելու առումով»,- նշեց Բագրատյանը:
Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին: Քարոզարշավը սկսվելու է նոյեմբերի 26-ից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում