Ֆունտի փոխարժեքն ընկել Է Brexit-ի գործերի նախարարի պաշտոնաթողության լուրից. The Guardian
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական ֆունտ ստեռլինգը եվրոյի եւ դոլարի նկատմամբ Էժանացել Է Brexit-ի գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի պաշտոնաթողության վերաբերյալ հաղորդագրությունների ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 15-ին հայտնել Է The Guardian թերթը:
Նրա տվյալներով՝ միջին հաշվով համաշխարհային արժույթների նկատմամբ ընդամենը մեկ ժամվա ընթացքում անկումը կազմել Է 1 տոկոս:
Այժմ ֆունտի դիմաց առաջարկում են 1,13 եվրո եւ 1,28 դոլար: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Brexit-ի գործերի բրիտանացի նախարար Դոմինիկ Ռաաբը հրաժարական Է տվել, հայտարարելով, որ չի կարող պաշտպանել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ վարչապետ Թերեզա Մեյի կողմից առաջարկվող գործարքի նախագիծը: Այդ մասին Ռաաբը նոյեմբերի 15-ի առավոտյան հայտնել Է իր Twitter-ում:
«Այսօր ես հրաժարվեցի Brexit-ի գործերի նախարարի պաշտոնից: Ես չեմ կարող մաքուր խղճով պաշտպանել այն պայմանները, որոնք առաջարկվել են Եվրամիության հետ մեր գործարքի համար»,-ասված Է Ռաաբի թվիթում: Մինչ այդ Brexit-ի պատճառով հրաժարական Էր տվել Հյուսիսային Իռլանդիայի գործերի բրիտանացի նախարար Շեյլեշ Վարան: «Մեծ դառնությամբ ու ափսոսանքով ես վարչապետին ներկայացրեցի Հյուսիսային Իռլանդիայի գործերի նախարարի պաշտոնը թողնելու խնդրագիրը»,-գրել Է նա Twitter-ում:
Խնդրագրում Վարան անհամաձայնություն Է հայտնել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագծին: «Ես չեմ կարող պաշտպանել Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ ԵՄ-ի հետ համաձայնեցված պայմանագիրը»,-հայտարարել Է նախարարը: Նախօրյակին հինգժամյա քննարկումից հետո Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը հավանություն Է տվել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի տեքստին: Տեղեկացվել Է, որ փաստաթղթին դեմ Է արտահայտվել կառավարության անդամների մեկ երրորդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում