Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քրեական գործ հարուցելը դեռևս դատավճիռ չէ. ՊԵԿ նախագահն անդրադարձավ «Գազպրոմ Արմենիա»-ի գործին

Քրեական գործ հարուցելը դեռևս դատավճիռ չէ. ՊԵԿ նախագահն անդրադարձավ 
«Գազպրոմ Արմենիա»-ի գործին

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում պլանային ստուգումների ընթացքում հայտնաբերվել են որոշակի հանգամանքներ, որոնց վերաբերյալ անհարժեշտություն է առաջացել քրեաիրավական գնահատական տալու: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում կատարվել են, չակերտավոր ասած, պլանային ստուգումներ։ Այսինքն՝ 2018թ. հուլիսի 1-ից 2019թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար ՊԵԿ-ը հրապարկել է ռիսկերի չափանիշների հիման վրա գնահատված՝ ստուգման ենթակա հարկ վճարողների ցանկը, որտեղ ընդգրկված է եղել «Գազպրոմ Արմենիա»-ն։ Ըստ սահմանված ժամանակացույցի, այդ հարկատուների մոտ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներ են կատարվում։ Այդ ստուգումների ընթացքում, ստուգում իրականացնող հարկային ծառայողների կողմից որոշակի տեղեկատվություն է բացահայտվել, որը ներկայացվել է ՊԵԿ քննչական վարչություն և հաղորդում է տրվել հետագա ստուգումներ իրականացնելու համար։ Այս պահին այդ հաղորդման հիման վրա քննիչի որոշմամբ հարուցվել է քրգործ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՊԵԿ նախագահը՝ ընդգծելով, որ քրեական գործ հարուցելը դեռևս դատավճիռ չէ։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ քրեական գործի շրջանակներում այնպիսի գործողություններ պետք է կատարվեն, որոնք հնարավոր չէր իրականացնել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման շրջանակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]