Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցելու Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի նախագծի քվեարկությանը

«Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցելու Սամվել Ֆարմանյանի և Միհրան 
Հակոբյանի նախագծի քվեարկությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով` ՀՀԿ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի առաջարկած՝ վիճակախաղերն օրենքով արգելելու մասին նախագիծը չի լուծելու իր առջև դրված խնդիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Զոհրաբյանը ԱԺ հերթական նիստում  առաջարկեց նախագիծը հանել քվեարկությունից:

«Գաղափարը, որը նախաձեռնության հիմքում դրել են, կարևոր է: Մոտավորապես նույնաբովանդակ նախագիծ ներկայացրել էինք մենք` Ալեն Սիմոնյանի հետ միասին: Եվ ես վստահաբար կարող եմ պնդել, որ մեր ներկայացրած նախագիծն ավելի գրագետ էր կանոնակարգում այն խնդիրը, որը բարձրացվում էր: «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցելու նախագծի քվեարկությանը»,-ասաց Զոհրաբյանը:

Նրա խոսքով` իրենք ողջամիտ մտահոգությունն ունեն, որ ներկայցված նախագիծը չի պատկերացնում այն քաոսը, որը առաջանալու է դրա ընդունումից հետո: Նրա կարծիքով`  բերելու է անվերահսկելի վիճակի այն ոլորտում, որը իրավացիորեն փորձում են կարգավորել:

Զոհրաբյանի համոզմամբ` այն ավելի բարձիթողի վիճակ է ստեղծելու: «Պետք չէ ինքնալուծարված խորհրդարանի վերջում բերել մի նախագիծ, որը գրագետ չէ, առաջացնում է բազմաթիվ հարցրեր: Այն չի լուծելու իր առջև դրված խնդիրը»,-ասաց նա ու առաջարկեց նախագիծը հանել քվեարկությունից

Զոհրաբյանն առաջարկեց հաջորդ խորհրդարանում ստեղծել աշխատանքային խումբ, որն ավելի երկար ժամանակ կունենա ընդունել ոլորտի վերաբերյալ նախագիծ:

«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ պետք է օրենքով արգելվեին վիճակախաղերը Հայաստանում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am