Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սելին Դիոնը մանկական հագուստի սեփական շարքն Է թողարկել

Սելին Դիոնը մանկական հագուստի սեփական շարքն Է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի երգչուհի եւ դերասանուհի Սելին Դիոնը թողարկել Է ունիսեքս մանկական հագուստի սեփակալ շարքը, որը կրում Է Celinununu անվանումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Dazed-ը:

Հավաքածուի պաշտոնական Instagram-օգտահաշվում հայտնվել Է գովազդային տեսահոլովակ, որտեղ ոստիկաններն ընկել են Դիոնի հետեւից, իսկ այնուհետեւ հարձակվում են նրա վրա, որպեսզի ձեռնաշղթաներ հագցնեն նրան: «Ամեն ինչ կարգին Է, նորմալ Է… Ես Սելին Դիոնն եմ»,- ժպտալով հայտնում Է երգչուհին հոլովակում:

Սոցցանցում նաեւ հրապարակել են հավաքածուի կարգախոսը. «Celinununu-ը միավորում Է երկու ուժերի. նորաձեւությունը կարող Է ձեւավորել մարդկանց մտածելակերպը: Ձեր երեխաներին ոգեշնչեք ապրելու ազատ, թող նրանք անհատականություն ձեռք բերեն հագուստի օգնությամբ»:

Посмотреть эту публикацию в Instagram

On the move, Break the norm. Hear us out tmrw on CNN #Celinununu

Публикация от Celinununu (@celinununu)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am