Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան

Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այցը տեղի է ունենում ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիի հրավերով՝ 2017 թվականի նոյեմբերին ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գլխավոր դատախազների հերթական նիստերի շրջանակներում Սանկտ Պետերբուրգում կայացած ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազների հանդիպման ընթացքում՝ երկու բարեկամ երկրների դատախազությունների միջև հետագա համագործակցությունը զարգացնելուն ուղղված պայմանավորվածությունների համատեքստում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն հարևան երկրների դատախազական համակարգերի միջև գործնական շփումներն ու փորձի փոխանակումն առավել ակտիվացնելու, քրեական գործերով իրավական փոխօգնության պրակտիկան բարելավելու, երկու երկրների իրավապահ մարմինների կողմից անդրազգային բնույթի տարբեր հանցագործությունների դեմ համատեղ պայքարի արդյունավետությունը բարձրացնելուն վերաբերող հարցեր: 

Նախատեսվում է այցի արդյունքներով ստորագրել ՀՀ և ԻԻՀ դատախազությունների միջև համագործակցության 2019-2020 թվականների ծրագիրը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am