Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյումրիում հրաժեշտ են տալիս ծանրամարտի լեգենդ Յուրի Վարդանյանին

Գյումրիում հրաժեշտ են տալիս ծանրամարտի լեգենդ Յուրի Վարդանյանին

ԳՅՈՒՄՐԻ,12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանի աճյունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Հայաստան՝ Գյումրի: Գյումրեցիները հնարավորություն ունեցան վերջին հրաժեշտը տալ անվանի ծանրորդին Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում, իսկ ժամը 18։00-19։00-ը կայանում է հոգեհանգստի արարողությունը:


Անվանի ծանրորդին հարգանքի տուրք մատուցելու են գալիս բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման. մարզիկները, ընկերներն ու հարազատները, բոլոր նրանք, ովքեր հպարտությամբ հիշելով մեծ ծանրորդի հաղթական ուղին, փաստում են՝ նպատակասլացության ու հզոր կամքի, ինչպես նաև երբեք չմեծամտանալու ու միշտ համեստ մնալու շնորհիվ է նա գրանցել այդքան հաղթանակներ:
Աշգաբադում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունից հետո Հայաստան վերադառնալով՝ անմիջապես օդանավակայանից Գյումրու Հակոբ Մծբնեցի եկեղեցի էր եկել ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը: «Այստեղ եմ շտապել օդանավակայանից: Շատ ծանր կորուստ է հայ ազգի ու աշխարհի ծանրամարտի համար: Նման հաղթանակներ ու ռեկորդներ գրանցել բոլորը չեն կարող՝ պետք լինել Յուրի Վարդանյանի նման անհատ ու մարզիկ նման հաջողությունների հասնելու համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց երիտասարդ ծանրորդը ՝ վստահեցնելով, որ ամեն կերպ աշխատում է նմանվել լեգենդար մարզիկին։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am