Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՊՆ-ն զինծառայողների աշխատարձերի բարձրացման մասին կհոգա խնայողությունների հաշվին

ՊՆ-ն զինծառայողների աշխատարձերի բարձրացման մասին կհոգա խնայողությունների 
հաշվին

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարության հաջորդ տարվա բյուջեով զինծառայողների աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում: Գերատեսչությունն այս խնդիրը կլուծի խնայողությունների հաշվին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 12-ին ՊՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Անգամ մոտ 26.6%-ով բարձրացվող պաշտպանական բյուջեում, որի 45.5%-ը աշխատավարձերն են, նախատեսված չէ աշխատավարձերի բարձրացում, բայց ՊՆ-ն հնարավորություն ունի խնայողությունների հաշվին հավելավճարների միջոցով հոգալ աշխատավարձի բարձրացումը: Մենք ունենք այդ հնարավորությունը, ու առաջնահերությունը տրվում է մարտական հերթապահության մեջ ներգրավված զինծառայողներին»,- ասաց Տոնոյանը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ տնտեսության զարգացման, հարկերի պատշաճ վճարման, բյուջեի ավելացման պարագայում իրենք կկարողանան խոսել նաև զինծառայողների բյուջետային աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am