Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հյուսիսային Կորեայում գաղտնի հրթիռային զինափորձարաններ են գտել

Հյուսիսային Կորեայում գաղտնի հրթիռային զինափորձարաններ են գտել

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայում հայտնաբերել են 13 գաղտնի հրթիռային բազաներ: Այդ մասին, ինչպես հայտնել Է Reuters-ը, ասված Է Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի զեկույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ենթադրվում Է, ընդամենը երկրում գործում Է շուրջ 20 գաղտնի ռազմակայան: Կենտրոնի փորձագետ Ջոզեֆ Բերմուդեսի խոսքով՝ չնայած ԱՄՆ-ի հետ վարվող բանակցություններին, ԿԺԴՀ-ի իշխանություններն օբյեկտները պահում են աշխատանքային վիճակում: Դրանցում նաեւ անցկացվում են ենթակառուցվածքի բարելավման ոչ մեծ աշխատանքներ:

Բազաները տեղաբաշխված են հեռավոր լեռնային շրջաններում, ասված Է փաստաթղթում: Դրանցում կարող են գտնվել տարբեր հեռահարության բալիստիկ հրթիռներ: Դրանցից ամենախոշորը, ինչպես ենթադրվում Է, կարող Է հասնել ԱՄՆ-ի տարածք: Ինչպես նշում Է Բերմուդեսը, օբյեկտներում չկան արձակման կայանքներ: «Միեւնույն ժամանակ հրթիռները կարող են ռազմակայանից արձակվել արտակարգ դրության դեպքում»,-գրում Է նա:

Մասնավորապես, Սաքքանմոլի բազան, որը գտնվում Է հարավկորեական սահմանից ոչ հեռու, աշխատունակ վիճակում Է: Նոյեմբերի 12-ին The New York Times թերթը հրապարակել Է արբանյակից արված լուսանկար, որտեղ, ենթադրաբար, պատկերված Է Սաքքանմոլը: Ինչպես գրում Է հրատարակությունը, ամերիկյան հետախուզությունը 16 գաղտնի օբյեկտներ Է հայտնաբերել ԿԺԴՀ-ի տարածքում:

Փհենյանն ավելի վաղ պաշտոնապես չի հայտարարել գտնված ռազմակայանների գոյության մասին, նշում Է Reuters-ը: Մինչդեռ, վերլուծաբանների խոսքով՝ միջուկային բոլոր օբյեկտների հաշվառումը միջուկազերծման ծրագրի կարեւոր մասն Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am