Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քաբուլում առնվազն ութ մարդ է զոհվել ահաբեկչության հետեւանքով

Քաբուլում առնվազն ութ մարդ է զոհվել ահաբեկչության հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն ութ մարդ է զոհվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրականացված պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Պաժվակ» գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության ուժերի մի աղբյուր:

Պայթյունը Քաբուլում որոտացել Է նոյեմբերի 12-ին տեղական ժամանակով մոտավորապես 13:30-ին (Երեւանի ժամանակով 13:00-ին)՝ Պաշտունստան կենտրոնական հրապարակից եւ մունիցիպալիտետի շենքից ոչ հեռու: Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել Է, որ մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի Է դրել ոստիկանական հսկիչ անցակետի մերձակայքում:

Իր հերթին 1TV հեռուստաալիքը, վկայակոչելով ՆԳ նախարարության տվյալներ, նշում Է, որ գրոհի հետեւանքով զոհվել Է վեց մարդ, եւս 20-ը տուժել են:

Հեռուստաալիքը նաեւ հայտնում Է, որ Քաբուլում իրականացված պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am